Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է

«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է

«SpaceX»-ը հինգշաբթի վերջին պահին չեղարկել է «Starship» հրթիռի 13-րդ փորձնական թռիչքը Տեխասից։ Արձակումը դադարեցվել է մեկնարկից ընդամենը վայրկյաններ առաջ՝ շարժիչներից մի քանիսի խափանման պատճառով։ «SpaceX»-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտնել է, որ արձակման նոր փորձը, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Արձակման չեղարկումից հետո ընկերության բաժնետոմսերը արտաբորսայական առևտրում նվազել են շուրջ 3 տոկոսով։ Հինգշաբթի օրվա առևտրի ավարտին դրանք կազմել են 131,11 դոլար՝ առաջին անգամ իջնելով նախնական հրապարակային տեղաբաշխման (IPO) 135 դոլար արժեքից։ «Որոշ շարժիչներ չգործարկվեցին, ինչի հետևանքով մեկնարկն ավտոմատ կերպով չեղարկվեց», – X սոցիալական հարթակում գրել է Իլոն Մասկը։ Նա չի հստակեցրել, թե «Super Heavy» արագացուցիչի 33 «Raptor» շարժիչներից քանիսն են խափանվել, սակայն նշել է, որ դրանցից երկուսը կապամոնտաժվեն և կփոխարինվեն՝ հաջող թռիչքն ապահովելու նպատակով։ «Արձակման ամենահավանական ժամկետը հաջորդ շաբաթվա սկիզբն է», – հավելել է Մասկը։ «Starship»-ի արձակումը նախատեսված էր Տեխասի հարավում գտնվող «Starbase» տիեզերակայանից՝ ԱՄՆ Կենտրոնական ժամանակով ժամը 17:45-ին։ Շարժիչները գործարկվել էին, սակայն կարճ ժամանակ անց ավտոմատ համակարգը դադարեցրել էր արձակման գործընթացը։

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74