Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին

Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայում ռազմի դաշտում իրավիճակը, Ուկրաինայի էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ նախարարները Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ քննարկել են ռազմի դաշտում իրավիճակը և Ուկրաինայի էներգետիկ դիմակայունության ամրապնդումը։ Կալասը նշել է, որ հաջորդ ձմռանը Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կրկին կհարվածի Ուկրաինայի էլեկտրացանցին, ուստի ԵՄ-ն նախապատրաստվում է դրան։ «Ուկրաինային անհրաժեշտ են գեներատորներ, պահեստամասեր և վերանորոգման ֆինանսավորում»,- ասել է Կալասը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ևս շարունակում է առաջնահերթություն մնալ, և կոչ է արել այն անդամ երկրներին, որոնք ունեն համապատասխան պաշարներ, դրանք տրամադրել Ուկրաինային։ Կալասի խոսքով՝ ԱՄՆ-ի որոշումը՝ Կիևին թույլ տալ արտադրել Patriot հրթիռներ լիցենզիայի ներքո, դրական քայլ է, թեև դա ժամանակ է պահանջելու։ ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ այսօր արդեն իններորդ անգամ անընդմեջ Արտաքին գործերի խորհուրդը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել։ «Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ենք սահմանում աննախադեպ արագությամբ և մասշտաբով»,- ասել է Կալասը։ Նրա խոսքով՝ այսօրվա միջոցառումները և առաջիկա 21-րդ պատժամիջոցների փաթեթը միասին ներառում են ավելի քան 250 կետ։ Կալասը դա որակել է որպես 2022 թվականին Ռուսաստանի ներխուժումից ի վեր անհատական պատժամիջոցների ամենամեծ փուլը։ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ հիմնական թիրախը Ռուսաստանի ռազմական մեքենայի ֆինանսական հենարանն է։
 

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74