Warning: Constant NIKOLIVE already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 52

Warning: Constant INFOCENTER already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/function-constant.php on line 53

Warning: Constant NEWSFEED already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 128

Warning: Constant LIVE_STREAM already defined in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/functions.php on line 129
1in.am
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ

ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ

Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները հանդիպում են խնդրում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի հետ, արտաքին քաղաքական գերատեսչությունում պատրաստ են լսել նրանց: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում։ «Այս երկրների՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններն իմ տեղակալի հետ հանդիպում են խնդրում արտաքին գործերի նախարարությունում։ Մենք կհանդիպենք նրանց հետ, կլսենք», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։ Լավրովը նշել է, որ իրեն «հետաքրքիր է, թե այս մարդիկ ինչպես են ներկայացնելու որևէ բան, որը կարող է կառուցողական մտքեր առաջացնել»։ «Ես մեծ լավատես չեմ, բայց մենք կլսենք։ Նախագահը միշտ ասում է, որ մենք պատրաստ ենք լսել։ Ես խիստ կասկածում եմ, որ այս երեք դեսպանները, նույնիսկ երեք նախարարները, եթե նրանք ինչ-որ տեղ հավաքվեն, կասեն մի բան, որը կտարբերվի այն ամենից, ինչը հայտարարվել էր նույն եվրոպական եռյակի փաստաթղթում Լոնդոնում՝ (Ուկրաինայի նախագահ) Զելենսկու մասնակցությամբ: Փաստաթուղթ, որը միանգամայն գռեհիկ ձևով Ռուսաստանից, ըստ էության, կապիտուլյացիա է պահանջում», - նշել է նախարարը։    

Warning: Undefined variable $SlideShowHtml in /home/1in/www/1in.am/httpdocs/assets/themes/1in-mobile/single.php on line 74