Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանի 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան և Հանրապետություն փողոցներում: Նախագծի շրջանակում «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում LED լուսատուներով: Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ունենալն է: