Armenian Auto Show. Ամերիաբանկը մասնակցում է միջազգային ավտոցուցահանդեսին

Հունիսի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Արմենիան ավտո շոու» 2024 եռօրյա էքսպոն, որը մեկ հարկի տակ է հավաքել ավտոսիրահարներին, ավտոներկրողների և հարակից ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին։ Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը մասնակցում է միջազգային ավտոցուցահանդեսին՝ ներկայացնելով իր Ավտոմարկետ հարթակի հնարավորությունները և շարունակաբար ներդրվող նորարար լուծումնեը։ Automarket հարթակում ներկայացված է առաջնային և երկրորդային շուկաների 35 առաջատար դիլերի ինչպես նոր, այնպես էլ օգտագործված մեքենաների ավելի քան 300 մոդել։ Automarket-ը հնարավորություն է տալիս հաճախորդին ոչ միայն ընտրել, այլև ձեռք բերել ավտոմեքենան Ամերիաբանկի թափանցիկ վարկավորմամբ, առանց որևէ տեսակի թաքնված վճարների: Ի դեպ, վճարներ չեն գանձվում նաև դիլերներից վաճառվող մեքենայի գնի արհեստական բարձարացումներ չառաջացնելու նպատակով։ Ավտոշոուի կազմակերպիչները նպատակ ունեն այն դարձնել տարածաշրջանի առաջատար ավտոմոբիլային իրադարձություն և ապահովել դրա պարբերականությունը: Էքսպոն այցելուների համար բաց է ևս երկու օր։ Առավել մանրամասն տեսանյութում։