ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ԵՄ հետ գործընկերության խորացման և տարածաշրջանային հարցեր

ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ԵՄ հետ գործընկերության խորացման և տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի Հանրապետության ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և ԵՄ հետ գործընկերության խորացման հարցեր: Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի: