ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը ազատվել է աշխատանքից. այս մասին տեղեկացրել է Ղուլյանը՝ ֆեյսբուքի իր էջում։ «Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ, տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետասյու և միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,- հայտնել է նա։