ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց առկա հարցերի ողջ շրջանակի շուրջ, ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը և դրանում Վաշինգտոնի ներգրավվածությունը: Այդ մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից: Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ երկխոսությունն, ընդհանուր առմամբ, չափազանց պահանջված է, այն «անհրաժեշտ է, քանի որ կուտակվում են խնդիրներ, և կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության գլոբալ ճարտարապետության հետ»։ Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի այն հայտարարությունները, թե Վաշինգտոնը բաց է Մոսկվայի հետ միջուկային ռիսկերի և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ բանակցությունների համար՝ առանց դա ուկրաինական օրակարգի հետ կապելու։