Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման  մշակույթ Հայաստանում

Team Energy-ն ձևավորում է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ Հայաստանում

21 հունիսի, 2024. Երևան Team Telecom Armenia-ն շարունակում է զարգացնել Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը՝ առաջարկելով հատուկ փաթեթներ անհատական և կորպորատիվ հաճախորդներին։ Ընկերությունը մասնակցում է Armenian Auto Show 2024 միջազգային ավտոցուցահանդեսին, որը մեկ հարկի տակ է հավաքել ավտոարդյունաբերության և հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներին։ Գործունեության մեկնարկից ի վեր Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների թիվը կրկնապատկվել է՝ 31-ից հասնելով 64-ի։ Այս մասին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Այս նախագիծը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ նպաստում է շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների ավելացմանը՝ զգալիորեն կրճատելով օդի աղտոտվածությունը և տրանսպորտային ծախսերը։ Սա լավ օրինակ է, թե ինչպես բիզնեսը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրում մի ամբողջ էկոհամակարգի զարգացման վրա»։ Լիցքավորման կայաններն ապահովում են մինչև 160 կՎտ հզորություն և նախատեսված են ցանկացած մակնիշի էլեկտրական մեքենաների համար: Կայանների ցանցն է՛լ ավելի մեծացնելու նպատակով ընկերությունը ոլորտով հետաքրքրվող անձանց առաջարկում է, համագործակցելով Team Energy-ի հետ, ստեղծել համատեղ կայան և ստանալ համակարգի ամբողջական սպասարկում, իսկ էլեկտրական մեքենաների պարկ ունեցողներին՝ օգտվել մեքենաների լիցքավորման գործընթացը վերահսկող հատուկ համակարգից։ Հիշեցնենք, որ Team Energy հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնելու մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարելու լիցքավորում և վճարելու բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։ Armenian Auto Show 2024-ը կգործի հունիսի 21-ից 23-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։