Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՝ Հայաստանին կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր

Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՝ Հայաստանին կվերադարձվի Վահագնի թաղամասում գտնվող առանձնատուն, շարժական գույքեր, ավելի քան 17 մլն դրամ, բաժնեմասեր

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել է առաջին վճիռը։ «Վճռվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լյովա Սարգսյանի հետ փոխկապակցված անձ, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևան քաղաքի Վահագնի թաղամասի բնակելի առանձնատունն ամբողջությամբ, 2 հատ «KAMAZ» մակնիշի տրանսպորտային միջոցներ, «Լավիթա Ֆարմ» ընկերությունից Գևորգ Վարդանյանին պատկանող 25 տոկոս և «Պոլի-Տրանսպորտ» ընկերությունից վերջինիս պատկանող 20,3 տոկոս բաժնեմասերը, «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության նկատմամբ ավելի քան 10 մլն դրամի պահանջի իրավունքը և ավելի քան 17 մլն դրամ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող դրամական միջոցներ», այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն: Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից 1 ամսյա ժամկետում։