Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Մոսկվան պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ադրբեջանում ՌԴ դեսպանի կողմից արված հայտարարությունը։ «Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը համոզված է, որ անընդունելի է արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանային գործերին, և բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- նշել է ՌԴ դեսպանը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական ​​խորհրդի հինգերորդ նիստում։