Գիշերը Ռուսաստանն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհ և վիրավորներ

Գիշերը Ռուսաստանն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան զոհ և վիրավորներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը ոչնչացրել և կալանել են 114 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Կրասնոդարում կա 1 զոհ, 6 վիրավոր։ ՌԴ ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ 70 ԱԹՍ կալանվել է Ղրիմի և Սև ծովի, 43-ը՝ Կրասնոդարի երկրամասի և 1-ը՝ Վոլգոգրադի մարզի օդային տարածությունում: Պաշտպանության նախարարությունում նաև հայտնել են, որ Սևծովյան նավատորմի ծովային օդուժը Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացրել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 6 հեռակառավարվող նավ։ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը Telegram-ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով զոհվել է Կրասնոդարի կաթսայատան աշխատակիցներից մեկը։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ն ընկել է Կրասնոդարի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա, բռնկվել է հրդեհ, որը մարվել է։ ԱԹՍ-ների բեկորներից Կրասնոդարում տուժել է 6 մարդ։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ի առավոտյան հայտնել են, որ գիշերը ռուսական բանակն օդային բազավորման չորս թևավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ: Գերատեսչությունում նշել են, որ չորս հրթիռներն էլ խոցվել են: