Մեքսիկայում արտակարգ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի

Մեքսիկայում արտակարգ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի

Մեքսիկայում մարտ ամսից ի վեր արտակարգ բարձր ջերմաստիճանի հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի: Այս մասին նշված է արտակարգ ջերմաստիճանների հսկման վերաբերյալ Մեքսիկայի առողջապահության նախարարության հրապարակած ամենշաբաթյա հաշվետվության մեջ։ Մեքսիկական ծոցի ափին ընկած Վերակրուսի նահանգը շարունակում է մնալ առաջատարը մահվան դեպքերի թվով։ Այստեղ մահացել է 56 մարդ։ Նրան հաջորդում է Տաբասկոյի նահանգը, որտեղ շոգից մահացել է 18 մարդ։ Առողջապահության նախարարությունում նաև կանխատեսում են, որ առաջիկա օրերին երկրում կշարունակվի արտակարգ բարձր ջերմաստիճանի ալիքը։ Բախա Կալիֆորնիայի և Սոնորայի նահանգներում ջերմաստիճանը կգերազանցի ըստ Ցելսիուսի 45 աստիճանը։ Չիուաուայի, Դուրանգոյի և Սինալոայի նահանգներում օդի ջերմաստիճանը կլինի 35 աստիճանից բարձր: