Ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ. Պուտին կհաջողվի՞ ներփակել Կենտրոնական Ասիան

Ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ. Պուտին կհաջողվի՞ ներփակել Կենտրոնական Ասիան

Վիետնամում Ռուսաստանի նախագահին թեեւ արտաքուստ ընդունել են ջերմ, բայց բանակցությունները որեւէ սզկբունքային համաձայնությամբ չեն պսակվել: Ի տարբերություն Փհենյանի, Հանոյում բավարարվել են նրանով, որ խոստացել են չմիանալ հակառուսական որեւէ դաշինքի, բայց համատեղ հայտարարությամբ հատուկ ընդգծված է, որ այլ երկրների հետ Վիետնամը չի դաշնակցի, եթե դա վտանգում է Ռուսաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը կամ խոչընդտում նրա կենսական շահերին: Իսկ ահա Հարավային Կորեայի արձագանքը նույնիսկ սպասվածից կոշտ էր: Սեուլը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ռազմական ներուժն ամրապնդող ցանկացած համաձայնագիր սպառնալիք է: Կորեայի նախագահի գրասենյակի տարածած հայտարարությունը երկու առանքային հարց է շոշափում: Առաջինը վերաբերում է Փհենյանի հրթիռային ծրագրի սահմանափակման նպատակով «միջուկային կանխարգելիչ ծրագրի իրականացմանը»: Արեւմտյան աղբյուրների գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինի պատվիրակության կազմում «Ռոսկոսմոս» ընկերության գլխավոր տնօրենի ներկայությունը վկայում է, որ Ռուսաստանը «մտադիր է Հյուսիսային Կորեան դարձնել տիեզերական տերություն»: Երկրորդ կարեւոր հայտարարությունը վերաբերում է Ուկրաինա սպառազինությունների մատակարարման հարցի վերանյմանը: Սեւուլն զգուշացնում է, որ կարող է բոլորովին այլ որոշման գնալ: Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայտարարել է ռուսաստանյան հինգ լցանավերի նկատմամբ բեռնարգելքի սահմանման մասին: Կառավարությունը որոշել է արգելել եւս հինգ հարյուր ապրանքատեսակների Ռուսաստան արտահանումը, լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ռուսաստանյան յոթ ընկերությունների նկատմամբ: Առաջին հայացքից, կարծես Ռուսաստանի նախկին վարչապետ Չեռնոմիրդինի ասածի նման է. «Ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ,»: Բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հազիվ թե չէր հաշվարկել Սեուլի նման արձագանքը: Այս դեպքում, հավանաբար, գործ ունենք իրավիճակի արհեստական սրման հետ: Կորեայի նախագահը վերջերս այցելել է Ղազախստան: Սրելով Սեւոլի հետ հարաբերությունները, Մոսկվան ըստ երեւույթի, Ղազախստանին ակնարկում է, որ Կարեային մերձենալու ուղեգիծը դիտվելու է իր հանդեպ «ոչ բարեկամական» քայլ՝ դրանից բխող հետեւանքներով: Երկու շաբաթ հետո Աստանայում գումարվում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը: Երբեմն հավանաբար, բարձրահասցեներ տալիս է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոնը կներկայացնի «Եվրասիայի անվտանգության խարտիայի» քաղաքական «կոնտուրները,»: Ըստ երեւույթին, հարցաթերթ այցելուն կլինի նաեւ Իլհամ Ալիեւը: Եթե, անունը առաջարկ է, Միացյալ Նահանգների նախագահ Բլինքենին չի հաջողվել հունիսի 20-ի հեռախոսազրույցի ընթացքում նրա համար տարամովել: