Եթե Նաիրի Հոխիկյանը հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին. Փամբուխչյան

Եթե Նաիրի Հոխիկյանը հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին. Փամբուխչյան

Բլոգեր կամ չգիտեմ ինչ Նաիրի Հոխիկյանը իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ գրել է, իբրև ես 2020-ի հոկտեմբերին ԱԻՆ փակ մեքենաներով Արցախի առաջնագծից փախցրել եմ դասալիքներին և տեղափոխել Երևան։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ «Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին, որպեսզի ուսումնասիրության տակ վերցնեն այս տղայի մեղադրանքը և պարզեն իրականությունը։ Հ.Գ. Ստի և կեղծիքի դեմ պայքարողները ամենամեծ սուտ և կեղծիք տարածողներն են՝ այն ամենը ինչ պետք է իմանալ նրանց մասին»,- ասվում է գրառման մեջ։