Մալավիի փոխնախագահը զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով

Մալավիի փոխնախագահը զոհվել է ինքնաթիռի կործանման հետևանքով

Փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները, որում գտնվում էին Մալավիի փոխնախագահ Սաուլոս Չիլիման և նրան ուղեկցող 9 անձինք: Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը: Չիլիմայի և ինը մարդկանց մահը, որոնք գտնվում էին ինքնաթիռում, հաստատվել է Մալավիի նախագահի գրասենյակի կողմից։ Ինքնաթիռը վերելք էր կատարել հունիսի 10-ի առավոտյան` մայրաքաղաք Լիլոնգվեից, և պետք է նշանակման վայր հասներ 45 րոպեից։ Վերելքից կարճ ժամանակ անց ինքնաթիռն անհետացել է ռադարներից։ Միջադեպի մասին հաղորդագրությունից հետո երկրի նախագահ Լազարուս Չակվերան չեղարկել է պլանավորված ուղևորությունը Բահամյան կղզիներ։ Մալավիում սուգ է հայտարարվել։ Չիլիման Մալավիի փոխնախագահի պաշտոնն առաջին անգամ ստանձնել է 2014 թ. մայիսին։ 2020 թ. նա երկրորդ անգամ է երդում տվել այդ պաշտոնում։