EU4Culture-ն աջակցում է Հայաստանի մարզերում փաստահենք ստեղծարար ոլորտի զարգացմանը

EU4Culture-ն աջակցում է Հայաստանի մարզերում փաստահենք ստեղծարար ոլորտի զարգացմանը

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU4Culture ծրագիրը մայիսին Իջևանում քառօրյա դասընթաց էր կազմակերպել Իջևանի, Չարենցավանի և Սևանի համայնքապետարանների ներկայացուցիչների համար։ Միջոցառումը նպատակ ուներ աջակցել քաղաքներին՝ բարելավելու դեռևս 2022թ․ին EU4Culture-ի աջակցությամբ մշակած Մշակութային զարգացման ռազմավարության ազդեցության ցուցանիշները չափելու հմտությունները։ Կրթական սեսիաների առանցքում Գործողությունների տրամաբանական շղթայի մշակումն էր որպես ռազմավարության գործիք, որը ներառում է տվյալների հավաքագրում և վերլուծություն, որոշումների կայացում։ Հայ դասընթացավարները ներկայացրեցին, թե ինչպես կարելի է մարզերում մշակութային ցուցանիշների միջոցով արդյունավետորեն չափել մշակույթի զարգացման հարցում որոշումների կայացման և մշակութային միջոցառումների որակը։ «Դասընթացն ինձ շատ կոնկրետ գիտելիքներ տվեց որակական և քանակական ցուցանիշների հավաքման հարցում։ Ես կցանկանայի նաև նշել արհեստական բանակության գործիքներից օգտվելու հմտությունները, որոնք ես հնարավորություն ունեցա զարգացնել դասընթացի ընթացքում»,- նշեց Իջանի մասնակից Էռնեստ Խանումյանը։ Մասնակիցները նաև նշեցին Գործողությունների տրամաբանական շղթայի կառուցվածքը հասկանալու կարևորությունը։ «Գործնական վարժությունները օգնեցին հասկանալ դա։ Դասընթացի հիմքում գործնական օրինակներ էին, որոնք օգնեցին ավելի լավ հասկանալ ամբողջական պատկերը»,- ասաց Սևանի մասնակից Օֆելյա Սարգսյանը։ EU4Culture ծրագիրը ԵՄ աջակցությամբ Արևելյան գործընկերության երկրներում հաջողությամբ իրականացրել է Մշակութային չափորոշիչների վերաբերյալ դասընթացներ։ Դրա արդյունքում 14 մարզային քաղաքների ներկայացուցիչներ կարողացել են հմտանալ տեղական ստեղծարար ոլորտը զարգացնելու, սոցիալական աճն ու զարգացումը խթանելու հարցում։ ___ EU4Culture-ը 7,85 մլն եվրո բյուջեով քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի աջակցել Արևելյան Գործընկերության մարզային քաղաքների մշակութային և ստեղծարար ոլորտի զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե Ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի և Վրաստանի Ֆրանսիական ինստիտուտի կողմից։