Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ

Կարևորելով Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, մարզերում բիզնեսի և անհատների համար նոր հնարավորությունների ստեղծումն ու դինամիկ զարգացումը` Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ իրականացնում է հատուկ նախագիծ` նախատեսված մարզերում գործող ընկերությունների և անհատ աշխատակիցների համար: Արշավի շրջանակում այն ընկերությունները և անհատները, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ և կսկսեն իրենց աշխատավարձը ստանալ Ամերիաբանկի քարտով, կունենան մի շարք արտոնություններից օգտվելու հնարավորություն: Մասնավորապես, մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ, ստանալ Visa Business տեսակի անվճար քարտ, անվճար ակտիվացնել և կառավարել հաշիվները Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով: Ընկերության ղեկավարներին անվճար կտրվեն Visa Platinum և Visa Gold պրեմիում դասի, իսկ աշխատակիցներին՝ Visa Classic տեսակի աշխատավարձային քարտեր։ Այդ քարտերով հնարավորություն կտրվի կատարել անվճար կանխիկացում ՀՀ բոլոր բանկերի բանկոմատներից, իսկ քարտով անկանխիկ գործարքներ կատարելու դեպքում` ստանալ 1%՝ մինչև 3000 ՀՀ դրամ հետվճար։ «Մեզ համար առանցքային նշանակություն ունեն մարզերի համաչափ զարգացումն ու տնտեսական ակտիվությունը, բիզնեսին աջակցությունն ու մարզերի բնակիչների համար լավագույն պայմանների ստեղծումը: Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով մենք փորձում ենք առավելագույնս օգնել բիզնեսին բացահայտել իր ներուժը, գտնել զարգացման լավագույն ուղիները և նպաստել նրանց կայացմանը»,- նշել է Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը: Նշենք, որ մարզային աշխատավարձային հատուկ առաջարկը գործում է ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց համար, որոնք աշխատում են մարզերում, ցանկանում են դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և ստանալ իրենց աշխատավարձը Ամերիաբանկի քարտով: Արշավի մանրամասները` Ամերիաբանկի կայքում: Առաջարկից օգտվելու համար հաճախորդները պետք է մոտենան Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ: Մանրամասները` տեսանյութում: Հավելենք, որ Ամերիաբանկի կողմից բիզնեսին տրվող արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ընկերությունները նաև կարող են տեղափոխել գործող բիզնես վարկերն Ամերիաբանկ և ստանալ տեղափոխվող վարկի 4%-ի չափով հետվճար։ Մեկ այլ առաջարկի շրջանակում էլ կարող են ստանալ 20-150 մլն ՀՀ դրամ բիզնես վարկ` ապահովված գրավով, և 4 ամիս չվճարել ոչ տոկոս, ոչ մայր գումար: Մանրամասները` այստեղ: