Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան

CaseKey Ակադեմիան իր դռները բացեց երիտասարդ մասնագետների և ուսանողների համար՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց բիզնես հմտությունները և խթանել միջազգային համագործակցությունը: ակադեմիայի բացումը նոր շունչ է խոստանում հաղորդել բիզնես կրթությանը Հայաստանում։ CaseKey-ի համահիմնադիր Արշակ Կարապետյանի խոսքով՝ Ակադեմիան հնարավորություն կտա Հայաստանի կրթական համակարգին լինելու ավելի մրցունակ միջազգային ասպարեզում։ Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը։ Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն իր հերթին կարևորեց նման խոշորամասշտաբ նախագծերի ընթացքում թիմային աշխատանքն ու առաջնորդությունը։ Ակադեմիան CaseKey մրցույթի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ համատեղ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը: Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։