Իրանն առաջին անգամ որպես լիիրավ անդամ կմասնակցի BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

Իրանն առաջին անգամ որպես լիիրավ անդամ կմասնակցի BRICS-ի երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը

Իրանն առաջին անգամ որպես BRICS-ի լիիրավ անդամ կմասնակցի միավորման արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը, որը տեղի կունենա հունիսի 10-ից մինչև 11-ը Նիժնի Նովգորոդում: Իսլամական հանրապետությունը կներկայացնի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին Թեհրանից մեկնել է Նիժնի Նովգորոդ՝ Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանը»,- ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը հավելում է, որ սա BRICS-ի արտգործնախարարների առաջին նիստն է այն բանից հետո, երբ 2024 թվականին «Իրանի Իսլամական Հանրապետությունը դարձավ այդ խմբի անդամ»։ Բաղերի Քանին նախատեսում է բանակցություններ վարել հանդիպմանը մասնակցող երկրների արտգործնախարարների հետ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ խորհրդակցությունն անցկացվում է Նիժնի Նովգորոդում։ Բացի «տասնյակի» պետություններից, հանդիպմանը կմասնակցեն BRICS-ի բարեկամ երկրների ներկայացուցիչները։ Սա ԱԳ նախարարների առաջին հանդիպումն է 2023 թվականին խմբի ընդլայնումից հետո։ Իրանը 2023 թվականին Քեյփթաունում մասնակցել է BRICS-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը, երբ դեռ միավորման լիիրավ անդամ չէր։ BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին, 2011 թվականին սկզբնական կազմին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան) ​​միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Իրանը Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եթովպիայի հետ միասին BRICS-ի լիիրավ անդամ է դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։