Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանները փոխող որևէ նախաձեռնություն․ Ալի Բաղերի Քանի

Իրանը չի ընդունում տարածաշրջանի երկրների սահմանները փոխող որևէ նախաձեռնություն․ Ալի Բաղերի Քանի

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին վերահաստատել է իրանական կողմի՝ բազմիցս հնչեցրած այն դիրքորոշումը, որ Թեհրանը դեմ է որևէ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։ Այս մասին Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ասել է CNN Türk-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին։ «Մենք (խմբ․ Իրան) աջակցում ենք ցանկացած նախաձեռնության, որը կօգնի տարածաշրջանի զարգացմանը, բայց չենք ընդունում որևէ նախաձեռնություն, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և տարածաշրջանի սահմանները»,- ասել է Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։