Ադրբեջանի ՊՆ–ն հայտնում է զինծառայողի կորելու մասին

Ադրբեջանի ՊՆ–ն հայտնում է զինծառայողի կորելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է զինծառայողի կորելու մասին։ Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի՝ զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլին հունիսի 9-ին Նախիջևանի Սադարակի շրջանի բնակավայրերից մեկի ուղղությամբ անհայտ հանգամանքներում կորել է: Զինծառայողին գտնելու համար իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Նշենք, որ այդ հատվածը սահմանամերձ է ՀՀ Վայոց ձորին։