Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին չեն կարողանա մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով ՆԳՆ հրապարակած տվյալներին՝ հաստատված թեկնածուների և նախագահի թեկնածության մրցապայքարից դուրս մնացած անձանց վերաբերյալ: Ըստ աղբյուրի, մասնավորապես, Ահմադինեջադը և Լարիջանին, չեն անցել նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքի թեստը: