Apple-ը iPhone-ի հավելվածներն արգելափակելու նոր հնարավորություն կներկայացնի

Apple-ը iPhone-ի հավելվածներն արգելափակելու նոր հնարավորություն կներկայացնի

iOS 18-ի նոր գործառույթի մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Այն թույլ կտա օգտատերերին արգելափակել որոշակի հավելվածներ FaceID-ի միջոցով: Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ այս գործառույթը զգալիորեն կբարելավի տվյալների անվտանգությունը, նույնիսկ եթե հեռախոսը նախկինում ապաբլոկավորված է եղել։ Այս մասին հայտնում է MacRumors-ը։ Apple-ը ներկայումս հնարավորություն ունի արգելափակելու այնպիսի բովանդակություն Face ID-ի, Touch ID-ի կամ գաղտնաբառի միջոցով, ինչպիսիք են՝ նշումները Notes հավելվածում և թաքնված կամ վերջերս ջնջված լուսանկարները՝ Photos հավելվածում: Սակայն iOS 18-ի նոր գործառույթը օգտվողներին հնարավորություն կտա արգելափակել մի շարք հավելվածներ՝ ապահովելով գաղտնիության և անվտանգության լրացուցիչ շերտ: Հավելվածն ապաբլոկավորելու համար կպահանջվի Face ID նույնականացում, իսկ Touch ID-ն կամ iPhone-ի անցակոդը նույնպես կարող են օգտագործվել։ Ակնկալվում է, որ նոր օպերացիոն համակարգը կներկայացվի WWDC 2024 կոնֆերանսում, որը կմեկնարկի հունիսի 10-ին։