Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև

Պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ նշել է․ «Պաղեստինա-իսրայելական հարաբերությունների կարգավորումը և Պաղեստինյան անկախ պետության ստեղծումը մշտապես եղել են ուշադրության կենտրոնում։ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է՝ պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն, Արևելյան Երուսաղեմը պետք է լինի նրա մայրաքաղաքը։ Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել Գազայի այսօրվա ողբերգությունը, դադարեցնել պատերազմը, և բոլոր հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։ Ես նախագահ Էլ-Սիսիին ասացի, որ մենք աջակցում ենք Եգիպտոսի ջանքերին այդ հարցերում, և Եգիպտոսի կողմից առաջ քաշված նախաձեռնությունները պետք է հաշվի առնվեն», գրում է Apa.az-ը։