Starliner տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան

Starliner տիեզերանավն արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան

Boeing կորպորացիան հաջողությամբ իրականացրել է Starliner տիեզերանավի առաջին արձակումը դեպի Միջազգային տիեզերակայան: Թռիչքը մեկնարկել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի Քենեդու Տիեզերական կենտրոնի հարթակից: Սա Starliner պարկուճով և անձնակազմով Atlas V ուժեղացուցիչը տիեզերք արձակելու երրորդ փորձն էր.նախորդ երկուսը չեղյալ են հայտարարվել տեխնիկական պատճառներով: Տիեզերանավի վրա են գտնվում NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորը և Սունիտա Ուիլյամսը։ Սպասվում է, որ թռիչքը կտեւի մոտ մեկ օր։ Այդ ընթացքում տիեզերագնացները պետք է փորձարկեն նավի տարբեր համակարգեր։ Նրանք, մասնավորապես, պետք է ստանձնեն նավի ձեռքով կառավարումը դեպի ՄՏԿ ճանապարհին։