Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 15-ին, ժամը 12:25-ին ահազանգ է ստացել, որ Բալահովիտ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1991 թ.) սրահը և բեռնախցիկը․ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Նշվում է, որ փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։