Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել

Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել

Գրեթե 450․000 մարդ, որոնք լքել են Ռաֆահը վերջին շաբաթվա ընթացքում, չունեն ապաստան, ջուր և զուգարաններ։ Այդ մասին հայտնել է Գազայում ՄԱԿ-ի օգնության գլխավոր գործակալությունը (UNRWA): UNRWA-ն երեքշաբթի հայտնել է, որ ընտանիքները շարունակում են փախչել Ռաֆահից՝ անվտանգություն փնտրելու համար, փախչում են, ուր կարող են, այդ թվում՝ դեպի փլատակներ և ավազաթմբեր: Զեկույցում ասվում է, որ Ռաֆահից տեղահանված ընտանիքները ժամանում են վայրեր, որտեղ բացակայում են կացարանները, զուգարանները և ջրի կետերը: