Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ մահացել է ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը։ «Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: Դավիթը մեր ֆուտբոլային աշխարհում մեծ հարգանք վայելող անձնավորություն էր՝ անսահման բարությամբ ու անչափ նվիրված իր սիրելի գործին: «Փյունիկ» ՖԱ-ի ողջ անձնակազմն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Դավիթ Մարտիրոսյանի հարազատներին և մտերիմներին»,- ասված է ակումբի գրառման մեջ: