ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Ղազախստանի նախագահի դիմավորման արարողությունը

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմավորման արարողությունը։ ՀՀ նախագահի նստավայրում Ղազախստանի նախագահին դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հնչել են Հայաստանի և Ղազախստանի պետական օրհներգերը, որից հետո Փաշինյանն ու Տոկաևը ողջունել են Հայաստանի և Ղազախստանի պատվիրակություններին։