Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի մասին Զելենսկու խոսքերը

Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի մասին Զելենսկու խոսքերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանում մոտալուտ մոբիլիզացիայի մասին։ «Դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, չորեքշաբթի Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մինչև հունիսի 1-ը մոբիլիզացնել լրացուցիչ 300 հազար զինծառայող։