Պորոշենկոն կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում. Al Jazeera

Պորոշենկոն կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում. Al Jazeera

Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մտադիր է կրկին առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում: Այս մասին նա հայտարարել Է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը հավելել է, որ դրա համար պետք է սպասել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին․ «Այո, ես պատրաստվում եմ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Բայց նախ, այս ընտրությունների համար մեզ հաղթանակ է պետք», - ընդգծել Է Պորոշենկոն։ Նախկին նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեպքում ինքը կառաջադրվի Եվրախորհրդարանում: Ավելի վաղ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ի հետ զրույցում ասել էր, որ կցանկանար, որ նախագահական ընտրություններն անցկացվեին ըստ պլանի՝ ս․թ․ մարտի վերջին։ Պատերազմի պայմաններում, ըստ Զելենսկու, շատ դժվար է կազմակերպել բոլոր քաղաքացիների քվեարկությունը, ուստի ընտրությունները կանցկացվեն ռազմական գործողությունների ավարտից հետո: Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին: Վերջին ընտրություններում՝ 2019 թ․, նա Վլադիմիր Զելենսկու մրցակիցն էր։ Այդ ժամանակ երկու թեկնածուներն էլ անցան երկրորդ փուլ, հաղթող ճանաչվեց Զելենսկին։ Նրա օգտին քվեարկել էր ընտրողների ավելի քան 75%–ը։ Պորոշենկոն ստացել էր ձայների 24%–ից մի փոքր ավելին։ Ուկրաինայի նախագահի ընտրություններում առաջադրվելու պլանների մասին հայտարարել է նաև Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։