Ղրղզստանի բանկերը դադարել են սպասարկել «Միր» քարտերը

Ղրղզստանի բանկերը դադարել են սպասարկել «Միր» քարտերը

Ղրղզստանի վճարային համակարգն անջատել է «Միր» քարտերի աշխատանքն իր մասնակից բանկերի ցանցում։ Որոշումն ընդունվել է ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Միևնույն ժամանակ կպահպանվի Ռուսաստանի և Ղրղզստանի բանկերի միջև դրամական փոխանցումների հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է РБК լրատվամիջոցը։ Ղրղզստանում «Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը դադարել են աշխատել Մոսկվայի ժամանակով ժամը 15։00-ից։ Փետրվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր «Միր» քարտերի օպերատոր «Վճարային քարտերի ազգային համակարգ» բաժնետիրական ընկերության դեմ պատժամիջոցների մասին։ Մարտի 30-ից սկսած՝ «Միր» քարտերի սպասարկումը դադարեցրել են նաև Հայաստանի գրեթե բոլոր բանկերը, բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից։