Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակել են զբոսայգիները և կենդանաբանական այգին

Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակել են զբոսայգիները և կենդանաբանական այգին

Մոսկվայում եղանակային պայմանների պատճառով փակվել են զբոսայգիները։ Այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։ Նշվում է, որ Մոսկվայի զբոսայգիները կարգավորող «Մոսգորպարկ»-ը հայտարարել է, որ զբոսայգիների բացվելու մասին լրացուցիչ կտեղեկացվի։ Եղանակային պայմանների պատճառով փակ են Գորկու անվան զբոսայգին, «Սոկոլնիկի»-ն և «Խոդինսկոյե պոլե»-ն։ Մոսկվայում կենդանաբանական այգին նույնպես ապրիլի 3-ին փակվել է ուժեղ քամու պատճառով։ «Գովորիտ Մոսկվա» պարբերականը նշում է, որ Մոսկվայում քամու պատճառով հայտարարվել է եղանակային վտանգի «դեղին» մակարդակ։ Սպասվում է փոթորկալի քամի՝ 16-21 մ/վրկ պոռթկումներով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը բնակիչներին կոչ է արել չպատսպարվել ծառերի տակ, զգույշ լինել գովազդային վահանակներից։