Մեղրիում գինու արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Մեղրիում գինու արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները «Նռավան» ՍՊԸ-ում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Մեղրի)։ Մասնավորապես՝ - արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, - սանհանգույցը, լվացարանները ապահոված չեն եղել տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով, - պատերի մակերևույթները, առաստաղները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, - չի եղել անձնակազմի համար հանդերձարան, ինչպես նաև խմելու ջրի անխափան ջրամատակարարում, - ճզմիչ սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում։ Գինու արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։