Գազայում զոհերի թիվը մոտենում է 33.000-ի

Գազայում զոհերի թիվը մոտենում է 33.000-ի

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի շրջափակված հատվածում չդադարող իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 32․975-ի: Այս մասին հայտնել է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։ «Միայն անցած օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել 59 պաղեստինցի, ևս 83 մարդ վիրավորվել է», - հայտնել է նա։