Ուկրաինան կարող է 100 մլրդ դոլար ստանալ առաջիկա 5 տարվա համար

Ուկրաինան կարող է 100 մլրդ դոլար ստանալ առաջիկա 5 տարվա համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի դաշինքի արտգործնախարարների հանդիպմանը կառաջարկի Ուկրաինային 100 մլրդ դոլարի չափով հնգամյա հիմնադրամ հատկացնել․ «POLITICO»-ին հայտնել են երկու դիվանագետ: Ֆինանսական փաթեթը կդառնա ավելի լայն նախաձեռնության մի մասը, որն ուղղված է Կիևին օգնության խթանմանը, քանի որ Կոնգրեսում ԱՄՆ-ի 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի քննարկումը կանգ է առել: Գաղափարներից մեկն այն է, որ ՆԱՏՕ-ի 32 անդամ ներդրումներ կատարեն 100 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամում նույն համամասնությամբ, ինչ նրանք ֆինանսավորում են ՆԱՏՕ-ի ընդհանուր բյուջեն, որը հիմնված է նրանց համախառն ազգային եկամտի վրա: ՆԱՏՕ-ի երկրները հույս ունեն վերջնականապես համաձայնեցնել այդ առաջարկների մանրամասները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի առաջնորդների հուլիսյան գագաթնաժողովում: