Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ

Հունաստանի և Հայաստանի հարաբերություններն ուղղված չեն Ադրբեջանի դեմ

«Մենք իսկապես երկար տարիների հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ հարաբերությունները ոչ մի դեպքում ուղղված չեն Ադրբեջանի մեր բարեկամների դեմ։ Դուք նույնպես սերտ հարաբերություններ ունեք Թուրքիայի հետ, և մենք, իհարկե, գիտենք, որ դա ուղղված չէ Հունաստանի դեմ։ Դրանք միջազգային հարաբերություններ են, ուստի շատ կարևոր է, որ բոլորը կարծիքներ փոխանակեն, երկխոսություն վարեն, և ուրախալի է, որ մենք ունենք այդ հնարավորությունը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Քրիստոս Կապոդիստրիասը: