Իրանը խոստացել է շուտով հարվածներ հասցնել Իսրայելին՝ Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար

Իրանը խոստացել է շուտով հարվածներ հասցնել Իսրայելին՝ Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իսրայելին զգուշացրել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար մոտալուտ «մահացու հարվածների» մասին։ Այս պահին տեղեկանում է Jerusalem Post պարբերականից: «Իսրայելի դեմ շուտով ավելի շատ մահացու հարվածներ կիրականացվեն: Դիմադրության ճակատը կկատարի իր պարտքը», - ԻՀՊԿ-ի հայտարարությունից մեջբերում է պարբերականը: Ապրիլի 1-ին Իրանը հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։