Ռուսաստանը օգոստոսին պատրաստվում է խոշոր հարձակում սկսել Ուկրաինայում

Ռուսաստանը օգոստոսին պատրաստվում է խոշոր հարձակում սկսել Ուկրաինայում

Ռուսաստանը ամռան վերջի պատրաստվում է մեծ հարձակման։ Դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ինչպես գրում է «Politico»-ն, վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան զինվորականներին, որոնք ծառայում էին գեներալ Վալերի Զալուժնիի հրամանատարությամբ, ռազմական պատկերը մռայլ է․ «Մեզ մոտ ոչ միայն ռազմական ճգնաժամ է, այլև քաղաքական։ Ռուսաստանն այժմ ռեսուրսներ է հավաքում և պատրաստ կլինի մեծ հարձակում սկսել օգոստոսին, հնարավոր է՝ ավելի վաղ։ Մինչդեռ Ուկրաինան խուսափում է մեծ զորակոչից», - ասել է սպաներից մեկը։ Եվրոպան փորձում է օգնել Ուկրաինային՝ փոխհատուցել հրետանային արկերի հսկայական պակասը։ Չեխիայի առաջարկած հրետանային զինամթերքի գնումը կարող էր օգնել, բայց դա դեռ բավարար չէ: Սպաները շեշտել են, որ իրենց դեռ շատ ու շատ մարդիկ են պետք։ Այժմ երկրի առաջնագծում տղամարդկանց պակաս կա, և դա խորացնում է Արևմուտքի անբավարար աջակցության խնդիրը: