Փհենյանը հայտարարել է նոր հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

Փհենյանը հայտարարել է նոր հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

ԿԺԴՀ-ի իշխանությունները հաղորդել են նոր տեսակի հիպերձայնային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին»: Այդ մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ապրիլի 2-ին տեղում ղեկավարել է միջին և մեծ հեռահարության պինդ վառելիքով աշխատող Hwasong-16B բալիստիկ նոր հրթիռի առաջին փորձնական արձակումը: Ըստ գործակալության՝ մարտագլխիկը հրթիռից անջատվելուց հետո թռել է նախանշված հետագծով՝ հասնելով 101,1 կմ առաջին առավելագույն բարձրության և 72,3 կմ երկրորդ առավելագույն բարձրության՝ ճշգրտորեն Ճապոնական ծովի ջրատարածք ընկնելով 1000 կմ հեռավորության վրա։ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ «ներկայում թշնամուն զսպելու և վերահսկելու ունակ ճնշող ուժերի ուժեղացումը ամենահրատապ խնդիրն է»։