«Ֆրանսիան խոչընդոտում է խաղաղության գործընթացին»․ Հաջիզադե

«Ֆրանսիան խոչընդոտում է խաղաղության գործընթացին»․ Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեին, ով ԱՄՆ պետքարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ։ Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիան «ակնհայտ լարվածություն է ստեղծում տարածաշրջանում և խոչընդոտում է խաղաղության գործընթացին»։ «Ֆրանսիայի կողմից Հայաստանը որպես խաղաղասեր երկիր ներկայացնելը ցույց է տալիս, թե որքան կեղծ է այս երկրի վարած քաղաքականությունը։ Անընդունելի է, որ ֆրանսիական կողմը, որը լայնորեն զինում է Հայաստանին և խրախուսում տարածաշրջանում միլիտարիզմը, Ադրբեջանին մեղադրում է ագրեսիվ հռետորաբանության մեջ»,- ասել է նա։ Հաջիզադեն հավելել է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը ոչ մի օգուտ չի բերի․ «Ֆրանսիական կողմը պետք է հասկանա, որ քանի դեռ իր ավերիչ գործունեությունը չի դադարեցրել, սա օգուտ չի բերի ո՛չ իր, ո՛չ էլ Հայաստանի խաթարված իմիջին, որին ամեն կերպ պաշտպանում է»։