Սի Ցզինպինը և Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Սի Ցզինպինը և Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ցզինպինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մարտի վերջին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը զեկուցել էր, որ Բայդենը և Սի Ցզինպինը պետք է նոր հեռախոսազրույց ունենան։ Պաշտոնյայի խոսքով՝ չինացի գործընկերոջ հետ բանակցությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների միջև անձնական շփումներն այլընտրանք չունեն։