Լեհական բանակը ստացել է Abrams տանկերի նոր խմբաքանակ

Լեհական բանակը ստացել է Abrams տանկերի նոր խմբաքանակ

Abrams տանկերի նոր խմբաքանակը մուտք է գործել Վարշավայի առաջին տանկային բրիգադ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի բանակի գլխավոր շտաբը: «M1A1 Abrams տանկերը Պոզնանում պարտադիր տեխնիկական զննությունից հետո մտել են բրիգադի կազմի մեջ», - ասված է հաղորդագրության մեջ, որն ուղեկցվում է Abrams տասնյակ տանկերի տեղաշարժի հոլովակով: