Ստամբուլում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

Ստամբուլում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 15 մարդ է մահացել

Ստամբուլի Գայրեթթփե շրջանում գործող կոմերցիոն շենքերից մեկի առաջին հարկում, որը օգտագործվում էր որպես գիշերային ակումբ, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն: Հրդեհի հետևանքով 15 մարդ մահացել է, 9-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ: