Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը  չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում միջուկային զենք տեղակայել տիեզերքում

Ռուսաստանը չի նախատեսում միջուկային զենք տեղակայել տիեզերքում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդում կայացած օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ «Մենք արդեն ձեզ հետ քննարկել ենք այն լուրերի հարցը, որոնք արևմտյան որոշ գործիչներ տարածում են տիեզերքում միջուկային զենք տեղակայելու` մեր ենթադրյալ ծրագրերի մասին: Ես ասում եմ «ենթադրյալ», որովհետև նման ծրագրեր, ինչպես ես արդեն ասել եմ, և ինչպես մենք լավ գիտենք, մենք չունենք», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: