Մոսկվան Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում

Մոսկվան Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային։ Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. «Շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում։ Ռուսաստանը անհանգստացած է Երևանի և Բաքվի միջև սրացումից և կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և ամեն կերպ խուսափել գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է սադրիչ որակել։ Ուշադիր հետևում ենք»։