Ադրբեջանական սադրանք Իրանի դեմ

Ադրբեջանական սադրանք Իրանի դեմ

Փետրվարի 12-ի լուսադեմին Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ռազմական սադրանքը, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ, ըստ էության աե դիտարկել նաեւ ավելի ընդգրկուն համատեքստով: Այդ իմաստով ուշադրության է արժանի, որ Ադրբեջանը ռազմական արկածախնդրության է դիմում Թեհրանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի մեկնարկից առաջ: Այդ հանձնաժողովի աշխատանքի համար փետրվարի 13-15-ին Թեհրան է գործուղվում Հայաստանի պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, որն ի դեպ օրեր առաջ Տավուշի սահմանային հատվածծում հանդիպեց Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւին՝ սահմանազատման եւ սահմանագծման հարցերի վերաբերյալ աշխատանքի շրջանակում: Հայ-իրանականբ միջկառավարական հանձնաժողովի նիստից օրեր առաջ Երեւանում բավականին ուշագրավ հայտարարություններ արեց Հայաստանում Իրանի դեսպան Սոբհանին: Նա հայտարարեց, որ Կովկասի կայունությունն ու խաղաղությունը կախված է ուժերի բալանսից եւ Իրանը շահագրգռված է, որ Հայաստանը լինի ուժեղ, որպեսզի ապահովվի այդ բալանսը՝ կայունության ու խաղաղության գրավականը: Իրանի դեսպանը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է օժանդակել այդ բալանսի ապահովմանը: Սրանք կարեւոր եւ նշանային հայտարարություններ են, որոնք անշուշշտ արտացոլում են Իրանի ռեգիոնալ եւ լայն աշխարհաքաղաքական շահերը, միեւնույն ժամանակ համահունչ լինելով Հայաստանի շահերին ու հետաքրքրություններին: Իրանի համար, հատկապես մերձավորարեւելյան ռեգիոնում ծավալվող զարգացումների պայմաններում հույժ կարեւոր է դառնում Կովկասի կայունությունը, որպես թիկունքային ապահովություն: Միեւնույն ժամանակ, Իրանի դեմ գործող սուբյեկտների համար էլ Կովկասը դիտարկվում է Իրանին թիրախավորելու համար գոտի, ինչում անկասկած գործիք է դիտվելու Ադրբեջանը, իսկ տարբերակ՝ Հայաստանի հանդեպ ռազմական սադրանքի միջոցով Կովկասի ապակայունացումը: Ահա այդ իմաստով, Ներքին Հանդի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքը ըստ էության ուղղակի, թե աննուղղակի ճնշման փորձ է նաեւ Իրանի դեմ ու հատկանշական է, որ դա տեղի է ունենում հայ-իրանական միջկկառավարական հանձնաժողովի նիստից առաջ, եւ ընդ որում նաեւ հենց Իրանին մոտ սահմանային ուղղությամբ՝ կապանյան գոտում: