Այսօր տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը

Այսօր տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստը

Եվրոխորհուրդը հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստն ու կլոր սեղան–քննարկումը։ Ըստ Եվրոխորհրդի հայտարարության՝ կլոր սեղան–քննարկումը տեղի կունենա Երևանի ժամանակով 15։30-ին։ Նիստից հետո նախատեսվում է Եվրոմիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսը։