Տեխասի իշխանությունները կրկնապատկել են Մեքսիկայի հետ սահմանն ամրացնելու ջանքերը

Տեխասի իշխանությունները կրկնապատկել են Մեքսիկայի հետ սահմանն ամրացնելու ջանքերը

ԱՄՆ Տեխաս նահանգը կրկնապատկում է ջանքերը՝ Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով ավելի շատ ցանկապատեր և մետաղալարեր տեղադրելու համար՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով։ Այս մասին հայտնել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը: «Ավելի մեծ թվով Ազգային գվարդիայի անդամներ և մետաղալարերի ավելի շատ պատնեշներ են մոտենում Տեխասի սահմանին: Մենք նորից կրկնապատկում ենք մեր ջանքերն՝ ընդլայնելու այն սահմանամերձ տարածքները, որտեղից մերժում ենք անօրինական մուտքը Տեխաս», - գրել է Էբոթը X միկրոբլոգի իր էջում: Նա հավելել է, որ Տեխասում անօրինական ներգաղթի մակարդակն այժմ նվազում է, մինչդեռ աճում է Կալիֆոռնիայում և Արիզոնայում: